Շուշանիկ Արևշատյան

Շուշանիկ Արևշատյան

Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:
Բացի այդ, ավարտել է Մոսկվայի Պուշկինի անվան ռուսաց լեզվի ինստիտուտը` ստանալով բանասիրական
գիտությունների թեկնածուի աստիճան:
Այնուհետև ավարտել է Մոսկվայի բիզնես դպրոցը` ստանալով MBA աստիճան:

Շուշանիկը «Ռադիո Վան» և «Ռուսկոյե Ռադիո» ռադիոկայանների հիմնադիր տնօրենն է:
Նա հանդիսանում է «Ոսկե Քնար» և «VMA» երաժշտական նախագծերի պրոդյուսերը, ինչպես նաև «Բարի Լույս» և ֆիլմերի արտադրությամբ զբաղվող «Izyum Production» ընկերության ֆիլմերի պրոդյուսերը: