Սովորաբար մարդիկ ծնվում են ծննդատանը, երբեմն՝ տանը, հազվադեպ՝ տրանսպորտում…
Ես ծնվել եմ Ռադիո ՎԱՆ-ում։
Ծննդյանս ամսաթիվը անորոշ է, ոչ ոք ճշգրիտ չի հիշում, 2001 թվի մարտի վերջ, ապրիլի սկիզբ։
Այսինքն՝ արդեն 13 տարեկան եմ, հանձնաժողովի ամենաերիտասարդ անդամը։ Կյանքիս առաջին
իսկ օրերից աշխատել եմ ծրագրավորման տնօրեն, հաղորդավար և ստեղծագործող։ Բնավ՝
մսուր-մանկապարտեզ, դպրոց կամ համալսարան։ Ստացվում է՝ ես դաստիարակություն ու կրթություն
չունեմ, բառերիս բուն իմաստով։ Այնուամենայնիվ, հեռուստացույց եմ ընկել 4 տարեկանից։
Անկեղծ խոստովանում եմ՝ ռադիոն միշտ առավել սրտովս է եղել, քան հեռուստատեսությունը,
ինչն ինձ թերևս չի խանգարում լինել երկուսում էլ։
Մինչ ծնվելս հասցրել եմ ավարտել Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը, ծառայել մինչ կապիտանի
կոչում, պարապել ձյուդո հասնելով КМС, ամուսնանալ, տուն կառուցել ու բազմաթիվ ծառեր տնկել։
Երեք զավակի հայր եմ։ «Բարսելոնայի» կողմնակիցն եմ, լսում եմ ռոք, կարդում եմ շատ, հիմնականում՝
զուգարանում։ Նկարահանվել եմ կինոյում, գովազդում, նոմինացվել եմ «Սիմպսոններ»-ում։
Վերնարշավել եմ Արարատ և Նեմրութ։ Քրիստոնյա եմ և воинствующий гомофоб:
Ծանոթ եմ բազմապատկման աղյուսակին, ջանում եմ չխախտել երթևեկության կանոնները։
Քիչ էր մնում մոռանայի՝ մսակեր եմ և չեմ հասկանում բանջարակերներին։
Վերջ։