Հաղորդավար, դերասան, երաժիշտ
Ծնվել է 1984թ.-ի սեպտեմբերի 20-ին Գյումրիում:
2001թ.-ին ավարտել է Երևանի թիվ 196 միջնակարգ դպրոցը:
2010 թ.-ին ավարտել է Երևանի հայ-ռուսական
(Սլավոնական) պետական համալսարանի զբոսաշրջության
և գովազդի ֆակուլտետը:
2007-10թթ. եղել է “32 ատամ ակումբ” հումորային նախագծի
անդամ` որպես սցենարիստ և դերասան:
2009-10թթ. եղել է “Արմենիա” հեռուստաընկերությամբ
հեռարձակվող “3 պատ” իմպրովիզացիոն շոու-ծրագրի
համահեղինակը և վարողը:
2009-10թթ. “Դար 21” հեռուստաընկերությունում հեղինակել
և վարել է “Ալո Գարիկ” երաժշտական ծրագիրը:
2010թ.-ին նկարահանվել է “Մեր բակը” հումորային
հեռուստասերիալում:
2010թ.-ից աշխատում է “Վիտամին” պրոդյուսերական
կենտրոնում, որտեղ մինչ 2015թ.-ը եղել է “Վիտամին ակումբ”
հումորային շոուի վարողը, դերասան և սցենարիստ:
Եղել է նաև “Հարց չկա” շոու-ծրագրի հեղինակը, համասցենարիստն
ու վարողը, “Իքս ֆակտոր” երաժշտական նախագծի ժյուրիի անդամ,
“Հայ Սուպերսթար” նախագծի երաժշտական պրոդյուսեր և ժյուրիի անդամ:
2009թ.-ին թողարկել է իր առաջին “Inquam” ձայնասկավառակը:
2011թ.-ին ստեղծել է “Ռոք-սերունդ” շարժում-գաղափարախոսությունը:
Բազմաթիվ երգերի, երգերի գործիքավորումների և խոսքերի, ինչպես նաև
“Վիտամին ակումբ” շոու-ծրագրի երգի հեղինակն է:
2012 թ.-ին եղել է “Շանթ” հեռուստաընկերության “Կանխիկ հումոր”
հեռուստանախագծի ժյուրիի անդամ:
2013թ.-ին գրել է ռուսական “Что творят мужчины” ֆիլմի երաժշտությունը:
2014թ.-ին նրա հեղինակած “Not Alone” երգը Արամ Mp3-ի կատարմամբ
ներկայացվել է “Եվրատեսի” երգի միջազգային մրցույթում և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը:
Նկարահանվել է “Սուպեր մամա” (2014 թ.),”Սիրո գործակից” (2015թ.) ֆիլմերում:
Այժմ “Շանթ” հեռուստաընկերության եթերում Ռոբերտ Մարտիրոսյանի հետ վարում է “Կասկածելի
երեկո” հումորային շոուն: