Վաղվանից «Շանթ» հեռուստաընկերության եթերում կմեկնարկի «X Factor» հեռուստանախագծի 4-րդ եթերաշրջանը։ Նախագծի ռեժիսոր և պրոդյուսեր Աննա Թադևոսյանը BlogNews-ի հետ զրույցում ասաց, որ այս անգամ նախագծին մասնակցելու համար դեմել են ահամեմատ ավելի շատ մարդիկ։
«Գուցե 2 տարվա դադարն էր պատճառը, գուցե սերնդափոխություն է եղել, որովհետև շատերն ասում են՝ անհամբեր սպասում էի 16 տարիս լրանար, որ մասնակցեի, բայց փաստ է, որ հայտերի հոսքը չէր դադարում։ Նախորդ եթերաշրջաններից ոչ մեկին այսքան շատ մարդ չէր դիմել»,- նշեց Աննան։
Այս անգամ նախագծի ժյուրիի կազմում փոփոխություններ են եղել։ Առաջին անգամ որպես այս նախագծի ժյուրիի անդամ կներկայանա երգիչ Էրիկը։ Հիմնական կազմում ընդգրկված են նաև Գարիկ Պապոյանը, Շուշանիկ Արևշատյանը և Անդրեն։ Լսումների փուլում Եգոր Գլումովի ներկայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ փուլում Անդրեն ԱՄՆ-ում էր, Գոռը նրան փոխարինել է նախնական լսումների ժամանակ։ Երկրորդ փուլից Անդրեն կվերադառնա Հայաստան և կստանձնի ժյուրիի գործառույթները։