«X Factor 4». «Աննախադեպ քանակի մասնակցության հայտեր ենք ստացել»,- Աննա Թադևոսյան

«X Factor 4». «Աննախադեպ քանակի մասնակցության հայտեր ենք ստացել»,- Աննա Թադևոսյան

Ինչպես արդեն հայտնի է «Շանթ հը»-ը վերսկսել է «Իքս-Ֆակտոր» հեռուստանախագծի նոր եթերաշրջանը: Երեք հաջողված և վարկանշային եթերաշրջան հանդիստաեսի դատին հանձնած աշխատակազմը, այսօր արդեն մեծ ոգեևորությամբ պատրաստվում է «Իքս-Ֆակտոր 4»-ին: Նախագծի ընթացքի, սպասումների և փոփխությունների մասին Magnis.news-ը զրուցել է «Իքս-Ֆակտոր» հեռուստանախագծի գլխավոր պրոդյուսեր և ռեժիսոր Աննա Թադևոսյանի հետ:

 

Վերջին եթերաշրջանում լսումների փուլը տևեց բավականին երկար, ինչպե՞ս է ընթանում այս անգամ:
– Այս եթերաշրջանում նույնպես երկար ստացվեց լսումների փուլը, քանի որ մենք ունեցանք աննախադեպ քանակի մասնակցության հայտեր: Այժմ դեռ շարունակվում է լսումների փուլը և շուտով մենք կսկսենք հաջորդ 4 աթոռ ինտրիգներով լի փուլը:

 

 «Իքս-Ֆակտոր 3»-ը բավականին վարկանշային եթերաշրջան եղավ և երկար քննարկվեց: Ի՞նչ սպասելիքներ ունեք 4-րդ եթերաշրջանից:
– Առհասարակ Իքս-Ֆակտորը համարվում է ամենավարկանշային հեռուստանախագծերից մեկը, քանի որը իր ֆորմատով հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին մասնակցել և փորձել իր ուժերը բեմում: Համեմատելով նախորդ եթերաշրջանների հետ կարող ենք ասել, որ մասնակիցները ավելի շատ են լրջություն ցուցաբերում իրենց մասնակցությանը, ավելի ուժեղ մասնակիցներ են գալիս անկախ տարիքից, սկսել են ավելի շատ վոկալի դասերի հաճախել, ինչը մրցակցությունն ավելի թեժ է դարձնում: Երկու տարի եթերում չի եղել որևէ երաժշտական հեռուստանախագիծ և ակնկալիքներն ու սպասումները շատ մեծ են: Վստահ ենք, որ ունենալու ենք շատ հետաքրքիր եզրափակիչ:

 

Հեռուստանախագծի վերաբերյալ առաջին քննարկումների ալիքը բարձրանում է, երբ հայտնի է դառնում ժյուրիի կազմը: Այս անգամ շշուկներ էին պտտվում Իվետա Մուկուչյանի ժյուրիի կազմում լինելու մասին, սակայն նա չկա ժյուրիի կազմում, ինչո՞վ էր դա պայմանավորված:
– Ասեմ, որ այն ժյուրիի կազմը, որը հեռուստադիտողը տեսնում է անոնսներում վերջնական չէ: Նախագծի ֆորմատը թույլ է տալիս առաջին փուլում ունենալ հյուր ժյուրիի անդամ կամ երեք պրոդյուսերներից բաղկացած կազմ: Անդրեն, ով այժմ գտնվում է ԱՄՆ-ում մեզ կմիանա մի փոքր ուշ, իսկ նրան դեռ փոխարինում է Եգոր Գլումովը: Ի դեպ նշեմ, որ նախորդ շաբաթ մեզ մոտ էին անգլիայից պրոդյուսերները, ովքեր Հայաստան էին ժամանել մեր նոր երկու ժյուրիի անդամների հետ ծանոթանալու համար: Ինչ վերաբերվում է Իվետայի ժյուրիի կազմում լինելու մասին, մենք այդ տարբերակը ի սկզբանե չենք քննարկել:

 

Անգլիացի պրդյուսերների հաճախակի այցելություններից կարելի է ենթադրել, ո՞ր նախագիծը լուրջ հսկողության տակ է:
– Իհարկե: Նրանք բոլոր փուլերին գալիս են, հետևում են նախագծի ընթացքին, մենք ուղարկում ենք մեր տեսանյութերը, մասնակիցների ելույթները և կապը միշտ պահպանվում է անգլիացի պրոդյուսերների հետ, քանի որ անկախ ֆինանսական և տեխնիկական հնարավորություններից, եթե ֆորմատը միջազգային է, ապա պետք է անել աշխատանք միջազգային ստանդարտներին համապատասխան:

 

Նախագծի երկրորդ փուլը ունի երկու ընտրանքային ձևաչափ “Judge houses” և «4 աթոռ», այս անգամ ո՞րն եք ընտրել:
– “Judge houses” մենք ունեցել ենք առաջին երկու եթերաշրջաններում, սակայն կարող եմ ասել, որ մեզ մոտ այդքանել հետաքրքիր ընթացք չի ստանում այդ փուլը, իսկ 4 աթոռը իմ ամենասիրելի փուլն է, քանի որ այն անսպասելի է և այդքան հուզառատ փուլը, որքան 4 աթոռն է, չի լինում նախագծի ընթացքում:Ինչպես ամերիկացիները, այդպես էլ մենք հրաժարվել ենք “Judge houses” փուլից, իսկ 4 աթոռը նորովի կանցկացվի ինչի մասին դեռ չեմ ցանկանում բարձրաձայնել: Հետաքրքիր է լինելու:

 

 Լրագրող` Էդգար Մադոյան