|
Հեռուստատեսային նախագծերի մեջ ռեկորդային ցուցանիշներ գրանցած, աշխարհում հավասարը չունեցող հեռուստաշոուն' "So You Think You Can Dance?" կամ հայկական տարբերակը' "Պարիր, թե կարող ես", շատ շուտով կմեկնարկի նաև Հայաստանում։
Նախագծին կարող են մասնակցել 18-35 տարեկան պրոֆեսիոնալ եւ սիրողական պարողները՝ աշխարհի բոլոր երկրներից և, իհարկե, Հայաստանից: Յուրաքանչյուր հայ երիտասարդ, անկախ երկրագնդի վրա իր գտնվելու վայրից, կարող է դառնալ այս համաշխարհային ճանաչում ստացած նախագծի մասնակիցը, եթե ունի ասելիք ժամանակակից պարերի ասպարեզում... Եվ ամենակարևորը' ժանրային ոչ մի սահմանափակում... Եթե դուք սիրում եք պարել... Եթե դուք պատրաստ եք փորձել ձեր ուժերը, ուրեմն շտապեք, որովհետև հայտերն արդեն ընդունվում են...
Հասցեն' Կիևյան 16 , "Շանթ" հեռուստաընկերություն Հեռախոսներ' 26-16-88, 26-16-86 Էլ. փոստ՝ info@shanttv.am կամ dance@shanttv.am
Պարիր, թե կարող ես.. Շտապիր դառնալ այս նոր իրադարձության նորօրյա հերոսը' "Հայկական աշխարհի" ամենասիրված պարողը...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հայտերն ընդունվում են մինչեւ 2010 թ.-ի սեպտեմբերի 9-ը։ Գտնել մեզ 
|